Երրորդ հազարամյակը նոր է սկսվել։ Ոլոր-մոլոր ճանապարհներով ազգովի հասել ենք այս օրերին: Սակայն, կարծես, հաստատ չէ մեր հետագա ճանապարհը: Մեր շարքերում համատարած երկմտանքն է իշխում: Մեր «ես-ից» օտարումն ու արտագաղթը մասսայական բնույթ է ստացել։
Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր: Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով,
որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
- Ե՞րբ է սկսվում պահքը։
- Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 15-ին:
Նվազեցրու աչքերիս քունը, Տե՛ր,
և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս Քո գիտության լույսով,
հալածիր մտքիս խավարը,
և իմ տկար անձը զորացրու հոգուս ջանքերով ու վաստակներով:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...